13-ամյա երեխան օրենքի ընդունումից հետո կկարողանա՞ ձուկ որսալ, թե՞ ոչ
copy image url

13-ամյա երեխան օրենքի ընդունումից հետո կկարողանա՞ ձուկ որսալ, թե՞ ոչ

Ներքին 2 ամիս առաջ - 17:39 21-01-2025
ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն անիմաստ է համարում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը․

«Երբեք չեմ հասկացել նման օրենքների իմաստը՝ ոչ խորհրդային տարիներին, ոչ՝ հետխորհրդային շրջանում։ Իմ կարծիքը գուցե սխալ է, բայց եթե այս օրենքը որևէ գործնական ազդեցություն չունի, ապա այն պարզապես անիմաստ է»,- ասաց Նազարյանը։

Պատգամավորը նշեց, որ անհրաժեշտ է հստակ բացատրել, թե ինչ է փոխվելու օրենքի ընդունումից հետո․

«Խնդրում եմ բացատրել, թե այս օրենքը ինչ ազդեցություն կունենա տարբեր բնակավայրերում ապրող երիտասարդների կյանքի վրա։ Ինչպե՞ս է այն փոխելու 15 տարեկան երիտասարդի կյանքը Խաշթառակ գյուղում, Մեղրիում, Ամասիայում կամ Երևանում։ Ինչպե՞ս է 25-ամյա երիտասարդի կյանքն ավելի լավանալու Վանաձորում կամ Իջևանում։ Կոնկրետ ի՞նչ փոփոխություն է տեղի ունենալու, օրինակ, 13-ամյա երեխայի կյանքում Սևանի ավազանում։ Արդյո՞ք նրանք չեն կարող ձուկ որսալ, թե՞ ավելի շատ կորսան»,- հարց բարձրացրեց Նազարյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ երիտասարդ ընտանիքներին աջակցությանը․

«Այս օրենքը որևէ բան փոխելու՞ է 25-30 տարեկան երիտասարդ ընտանիքների համար։ Արդյո՞ք նրանք կկարողանան 2,5%-անոց հիփոթեքով բնակարան գնել։ Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք այս օրենքի ընդունումից հետո Երևանում, Վանաձորում, Հրազդանում կամ որևէ այլ քաղաքի թաղամասերում լողավազաններ կկառուցվեն, որ երեխաները լողալ սովորեն»,- ասել է նա։