ՀՀ արդատարադության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման համատեքստում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ աշխատաժողովին:
Դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարվող ամենօրյա մեծածավալ աշխատանքը: Նա ընդգծել է այն դերը, որը քաղաքացին է տվել մարդու իրավունքների պաշտպանին՝ նկատելով, որ այդ դերը քաղաքացի-պետություն հարաբերությունների համատեքստում կարևոր գործառույթ ունի:
Նա նշել է, որ որպես քաղաքականություն մշակող մարմին՝ Արդարադատության նախարարությունը պետք է շահագրգիռ լինի, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հզորացմամբ և այն իրապես պետք է լինի ժողովրդավարության, ինչպես նաև հավասարության սահմանման երաշխավորը։
Նախարարը նշել է, որ ՄԻՊ-ի շնորհիվ մատնանշվում են խնդիրներ, որոնք շատ կարևոր են:
Գալյանը նշել է, որ այսօր հնարավոր է խոսել Մարդու իրավունքների պաշտպանի իրապես անկախ ինստիտուտի մասին, որը կարողանում է շատ բովանդակային զեկույցներ ներկայացնել, և զեկույցը հիմք է դառնում, Կառավարության հետագա քաղաքականության մշակման համար: