Ուղիղ եթեր
Հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ Հրապարակ
copy image url

Հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է․ Հրապարակ

Մամուլ 3 ամիս առաջ - 08:27 21-01-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել Լուսինե Բադալյանին, որ չհրաժարվի առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Ինչպես հայտնի է, Նարեկ Զեյնալյանի` մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնաց, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը, որ Զեյնալյանի հետ մտերիմ է, ոչ միայն նրա պարտականությունները կատարել չցանկացավ, այլեւ հրաժարվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Մեզ պատմեցին, որ ՔՊ խմբակցության ղեկավարները տեւական ժամանակ փորձել են համոզել՝ չգնալ նման քայլի, թիմում առկա խնդիրներն ու տարաձայնություններն ի ցույց չդնել, սակայն Բադալյանը, պարզվում է, բացի ի համերաշխություն Զեյնալյանի, այլ հիմնավոր պատճառ էլ է ներկայացրել:

Ասել է, որ չի կարող շարունակել այդ պաշտոնում աշխատելը, քանի որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում արդեն քանի տարի է՝ պայքարում է նախկին եւ ներկա նախարարների կողմից «առողջապահական ոլորտը վարի տալու դեմ», հիմա չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը։ Ի դեպ, ՔՊ-ում նախնական որոշում կա, որ Բադալյանի փոխարեն ԱԺ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ կդառնա գյումրեցի Էմմա Պալյանը, որը որեւէ կապ չունի առողջապահության ոլորտի հետ։

Ամենից շատ դիտված

15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին