Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 18:49 19-01-2025
Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի պողոտա 44 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 14-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes E300» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են անչափահասի կողմից վարած «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված