Լիբանանը պահանջում է արագացնել իսրայելական զորքերի դուրսբերումը
copy image url

Լիբանանը պահանջում է արագացնել իսրայելական զորքերի դուրսբերումը

Արտաքին 3 ամիս առաջ - 16:46 18-01-2025
Լիբանանը պահանջում է արագացնել իսրայելական զորքերի դուրսբերումը երկրի հարավային շրջաններից։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Աունի խոսքով՝ «չնայած հրադարանի մասին պայմանավորվածությանը Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող թիրախներին և չի շտապում վերջ տալ երկրի հարավային շրջանների օկուպացիային»։

Ամենից շատ դիտված