Երևանում բախվել են Honda-ն ու Nissan-ը. վերջինը բախվել է խանութի պատին ու կոտրել վճարային տերմինալը. կա 4 վիրավոր. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են Honda-ն ու Nissan-ը. վերջինը բախվել է խանութի պատին ու կոտրել վճարային տերմինալը. կա 4 վիրավոր. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 22:15 15-01-2025
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց , բախվել «Մուշական» խանութի պատին և կոտրել այնտեղ տեղադրված վճարային տերմինալը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կոտրվել է նաև ճանապարհով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում