Այսօր տեղի է ունենում ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը։
Ներկա է նաև կուսակից ընկեր Էլինար Վարդանյանը։
«Առաջին բնութագրիչ գիծը որ կարող եմ ասել՝ հայրենիքին, ընտանիքին, ընկերներին նվիրված հայր։ Նվիրված սկզբունքներին, այն արժեքային համակարգին, որը կարող է կրել իր երկիրը սիրող մարդը։ Քիչ խոսող և շատ գործ անող»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Տեսանյութը՝ քիչ անց։