Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
copy image url

Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ

Սպորտ 3 ամիս առաջ - 22:07 14-01-2025
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեցին Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը: Ոչ-ոքի ավարտվեց Տիգրան Հարությունյան-Արթուր Դավթյան, Բենիկ Ագասարով-Կարեն Գրիգորյան պարտիաները:

Հայաստանի առաջնության երկրորդ տուրը կկայանա հունվարի 15-ին: Միմյանց դեմ կմրցեն` Դավթյան-Սարգսյան, Հովհաննիսյան-Անդրիասյան, Հայրապետյան-Պետրոսյան, Գրիգորյան-Ղարիբյան և Հարությունյան Տ.-Ագասարով զույգերը:

Ամենից շատ դիտված