Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջնության չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է
copy image url

Շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջնության չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է

Սպորտ 1 տարի առաջ - 21:37 20-01-2024
Հայաստանի շախմատի 2024 թվականի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Արթուր Դավթյանին և 9 հնարավորից հավաքելով 6 միավոր` դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն: Երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է:

Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2011 թվականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև կանանց առաջնությանը չեմպիոնը: Հայաստանի եռակի չեմպիոն էր հռչակվել Սուսաննա Գաբոյանը:

Ամենից շատ դիտված