«Մայր Հայաստանի» նախաձեռնությամբ Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի
copy image url

«Մայր Հայաստանի» նախաձեռնությամբ Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի

Ներքին 3 ամիս առաջ - 18:40 13-01-2025
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք ավագանու արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով։ Թիվ մեկ խնդիրն է կասեցնել քաղաքային տրանսպորտի թանկացումը, ինչպես նաև կարմիր գծերի ապօրինի թանկացումը։

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ նիստի կայացման համար անհրաժեշտ են 22 ստորագրություններ, իրենց հաջողվել է այս պահին հավաքել 23 ստորագրություն, ապա հատուկ շնորհակալություն հայտնեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու 9 անդամներին, անկախ ավագանիներ Ալբերտ Մովսիսյանին և Դիանա Ալեքյանին, որոնք միացել են նախաձեռնությանը։

Նիստը կկայանա հունվարի 21-ին։

Ավագանու անդամը հորդորեց բոյկոտել թանկացումը և չգնել առաջարկվող փաթեթները։

Ամենից շատ դիտված