Oragir.News-ին դիմաց գյումրեցիներից մեկն ահազանգում է, որ պարեկները տուգանք գրելիս քաղաքացիներին ուղարկում են ոստիկանության Կումայրի բաժին։ Մեզ դիմած քաղաքացիներին պատճառաբանել են, որ իրենց մոտ առկա ծրագիրը խափանված է այս պահին, հետևաբար ակտը պիտի Կումայրի բաժնում կազմեն։
«Տուգանվելով չես պրծնի, պիտի մի հատ էլ ոստիկանության բաժանմունքով անցնես։ Արդեն որերորդ դեպքն է, որ պարեկների պատճառով մարդիկ քաշքշուկի մեջ են ընկնում։ Ասում են՝ ծրագիրը խափանվել է, տեսնես էս երկրում մի բան կա, որ անխափան աշխատի։ Էլ բան ու գործ չունենք, պիտի ոստիկանության բաժիններով անցնենք։ Ամեն ինչ անում են, որ զզվես ու գնաս էս երկրից։ Ո՛չ կարգ կա, ո՛չ կանոն»,-ասում է մեզ դիմած տղամարդը։
Քաղաքացու խոսքով` շատ դեպքերում պարեկներն են խնդիրներ են առաջացնում։