Երևանում՝ «Պարմա» սուպերմարկետի պահեստում, նկատվել են կրակ ու ծուխ․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. shamshyan.com
copy image url

Երևանում՝ «Պարմա» սուպերմարկետի պահեստում, նկատվել են կրակ ու ծուխ․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:18 12-01-2025
Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Պարմա» սուպերմարկետի ստորգետնյա պահեստային հատվածում ծուխ և կրակ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2, թիվ 1-ին և թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տարածքում առկա է ծխապատ գոտի և հրշեջները իրականացնում են հետախուզում՝ կրակի օջախ կամ օջախներ հայտնաբերելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված