Երասխում խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից․ shamshyan.com
copy image url

Երասխում խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից․ shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 10:22 12-01-2025
Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երասխ գյուղում՝ շրջանաձև խաչմերուկում, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով Պարույր Սևակ գյուղից դեպի Երևան ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարերին, էլեկտրասյանը՝ տապալելով այն, և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ավտոմեքենայի դիմացի անվահեծը պոկվել է և շպրտվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Աշոտ Ս․-ն զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում