Արդեն հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը: Կան վեց վիրավորներ, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։
https://oragir.news/hy/material/2025/01/10/141333
Oragir.News-ին Գյումրի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ վթարի հետևանքով վիրավորներից երեքը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։
«Գյումրու ԲԿ են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից երկուսը ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, չորսի մոտ էլ ախտորոշվել են կոտրվածքներ և սալջարդներ։ Վիրավորում ստացած տղամարդկանցից երեքը այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,-Oragir.News-ին փոխանցեցին Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
Վթարի հետևանքով վիրավորում են տացածները տարբեր տարիքի տղամարդիկ են։