Հակոբ Սիմիդյանը` ՔՊ-ակաների միջև ծեծկռտուքի մասին
copy image url

Հակոբ Սիմիդյանը` ՔՊ-ակաների միջև ծեծկռտուքի մասին

Ներքին 3 ամիս առաջ - 14:43 10-01-2025
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստից հետո զրուցել են, սակայն քաշքշուկ չի եղել։ Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է` հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Ես անձամբ քաշքշուկի ականատես չեմ եղել Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Գուցե որևէ խոսակցություն է եղել, մարդիկ կողքից տեսել են, այլ տպավորություն են ստացել»,– ասել է նախարարը։

Նրա խոսքով` անտառային թեմանով քննարկումներ եղել են ոչ միայն երեկ, այլ նաև դեկտեմբերի նիստին, երեկվա քննարկումը դրա շարունակությունն էր։

Հիշեցնենք` այսօր ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարվածներ են հասցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Լրատվամիջոցը նշել էր, որ միջադեպի պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին խոսել է Հայկ Սարգսյանը:

Ամենից շատ դիտված