Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am
copy image url

Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am

Ներքին 3 ամիս առաջ - 20:53 06-01-2025
Ես Կոշում երկար ապրել եմ, բայց ներսից չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, Արուճ գյուղում գյուղացիների հետ զրույցում նշեց ՀՀ վարչախպետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով իր ազատազրկման շրջանը: Գրում է NEWS.am-ը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արագածոտնի մարզի Արուճ համայնք և մասնակցել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին: Այստեղ տարբեր համայնքներ առանձին-առանձին սեղաններ էին գցել, հյուրասիրություն էին կազմակերպել:

«Ձեզ էլ եմ ասում՝ մյուս տարի էստեղ ոչ թե հյուրասիրություն եք անում, այլ տոնավաճառ եք կազմակերպում, առեւտուր է տեղի ունենում, ինչ ապրանք ունեք վաճառելու, էստեղ վաճառում եք, որ գումար աշխատեք»,-ասաց նա:

Ապարանի տաղավարի մոտ Փաշինյանը տեսնելով, որ հենց տեղում թարմ հաց են թխում, ասաց. «Էս լավ գործ ա»:

Այս անգամ Փաշինյանը հրաժարվեց փորձել ուտեստները՝ նշելով. «Չենք ուտում, ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան: Ճիշտն ասած, չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ: Նախորդ անգամ, որ եկանք, մի բաժակ խմեցի, չէ՞։ Հիմա ընդհանրապես չեմ խմում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։