Oragir.News-ը այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ֆեքսել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհը այլևս առաջվանը չէ։
Բանն այն է, որ միջպետական մայրուղին իր ամբողջ երկայնքով բաժանված է երկու գծով, սակայն հետադարձը՝ մեկ գծով։
«Վանաձորից Սպիտակ գնացողը երկու գիծ է, իսկ Սպիտակից Վանաձորը՝ մեկ գիծ»,-մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
Նշենք, որ նախկինում այդպես չէր։
«Վարորդներն առաջ հնարավորություն ունեին վազանց կատարելու»,-հավելեց մեր զրուցակիցը։

