Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել
copy image url

Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել

Արտաքին 3 ամիս առաջ - 14:30 05-01-2025
Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել, դրան մասնակցում է շուրջ 2,000 մարդ։ Ուկրաինացի զինծառայողները տեղաշարժվում են Bradley զրահամեքենաներով: Որոշ հատվածներում ակտիվ մարտեր են, հայտնում է lenta.ru-ն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գրոհը։ Սակայն ՌԴ-ն տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:

Ռազմական թղթակիցների խոսքով՝ հակահարձակումը հնարավոր է դարձել ցուրտ եղանակի պատճառով. հողը սառել է և այժմ ծանր տեխնիկան կարող է ազատ տեղաշարժվել։

Ամենից շատ դիտված