Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
copy image url

Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան

Ներքին 3 ամիս առաջ - 11:06 05-01-2025
«Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանը և խառնվածքին համահունչ փորձում է ամեն ինչ անել՝ հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար հակադրելու և մարդկանց միջև արհեստակա որոշակի թշնամություն մտցնելու առումով»,-Տիրան խաչատրյանի դեմ միջնորդությունը քննող դատարանի դիմաց հայտնեց ԱԺ «Պատիվ ունի» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանն ասաց, թե տպավորություն ունի որ Փաշինյանն այս պային հարկ վճարողներին որպես թշնամի կամ թիրախ է հայտարարում։

«Մենք բոլոր ժամանակներում, արձանագրում ենք, որ այն մարդիկ, ովքեր գիտակցաբար գնացել են հայրենիքի պաշտպանության ճանապարհով, եղել են Հայաստանի Զինված ուժերի կազմավորման, կամ կերտման հիմքերում, որոնց մի մասը նահատակվել են, և երբ այդ մարդկանց մեր ժողվուրդը հերոսացնում է, կամ ինրչպես իշխանության գլխին կանգնածն է ասում՝«սրբագործում է», այն ունի օբյեկտիվ հիմքեր, երբ հայրենիքի համար արյուն թափածները հասարակության կողմից համարվում են հերոսներ»,-ասաց Աբրահամյանը։

Հիշեցնելով որ Տիրան Խաչատրյանի ազգային հերոսի կոչում շնորհել է գործող իշխանությունը՝ Աբրահամյանն ասաց. «Իշխանությունները ի սկզբանե ունենալով 44-օրյա պատերազմում պատասխանատվության կամ մեղավորության հարցը կոնկրետ մարդկանց վրա դնելու այսպես ասած՝ «առաքելությունը», իշխանությունը կազմել է ցուցակներ կոնկրետ ժամանակահատվածների համար, ենթադրաբար ինչ որ մարդիկ են ձերբակալվելու, զինվորականներ, զուգահեռ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի զեկույցն է կազմվելու, որտեղ որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում, այդ քաղաքական որոշման վրա կազմել են կոնկրետ թիրախներ և որոնց մի մասին ձերբակալում են, մյուսներին քննադատում, թիրախավորում, մի մասի մասին էլ ասում են ամեն ինչ, ինչը իրենց պետք է ընդհանուր քաղաքականությունը սպասարկելու համար։

Իշխանության համար կարևոր չէ, թե ով ինչ է արել կամ չի արել ռազմական գործողությունների ժամանակ: Ինքն իր պատկերացումների շրջանակներում 44-օրյա պատերազմի մեղավորների, պատասխանատուների ցանկ է սահմանել և հերթով նրանց բռնելու է: Դա արվում է ոչ թե իրավական գործընթացների, այլ քաղաքական հաշվարկների հիման վրա»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ Տիրան խաչատրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ մշտապես եղել է առաջնագծում, այլ ոչ թե շատերի նման բունկերում, կամ շտաբերւոմ։

Ամենից շատ դիտված