Մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմում նահատակված Ռոլանդ Սարգսյանի եղբայրը. shamshyan.com
copy image url

Մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմում նահատակված Ռոլանդ Սարգսյանի եղբայրը. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 22:00 04-01-2025
Այսօր՝ հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Սարգսյանը իր վարած «Jeep Compass Latitude» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին հայտվել է մերկասառույցի վրա, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով գազատարին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Հարվածի հետևանքով սկսվել է գազի արտահոսք:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքենայի անվադողերն էլ եղել են ձմեռային:

Իսկ վարորդը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: