Կոտայքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Honda Fit»-ը․ վերջինը բախվել է աղբամանին, շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է․ shamshyan.com
copy image url

Կոտայքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Honda Fit»-ը․ վերջինը բախվել է աղբամանին, շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է․ shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:04 31-12-2024
Այսօր՝ դեկտեբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող հատվածում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են 20-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Honda Fit» և 42-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Honda Fit»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել աղբամանին և շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ի վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: