Պատկերացրեք երևակայական ինքնաթիռ, որի ղեկին հայտնվել է մի հարբած կապիկ. Սամվել Ֆարմանյան
copy image url

Պատկերացրեք երևակայական ինքնաթիռ, որի ղեկին հայտնվել է մի հարբած կապիկ. Սամվել Ֆարմանյան

Ներքին 3 ամիս առաջ - 09:58 31-12-2024
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատկերացրեք երևակայական մի ինքնաթիռ, որում կա մոտ 3 մլն ուղևոր: Այս 3 մլն ուղևորներն իրենց հերթին ունեն 3-4 մլն. ընկեր-բարեկամ-հարազատ, ում համար ինքնաթիռում գտնվող իրենց հարազատների ճակատագիրը միևնույնը չէ: Սրան էլ ավելացրեք միլիոնավոր այլ մարդիկ, որ ամենատարբեր պատճառով՝ հնարավոր վթարից հետո օդանավի մասերը թռցնելու ծրագրերից մինչև բացառիկ սյուժե, հետևում են ինքնաթիռի անկանոն ընթացքին:

Հիմա երևակայեք, որ այդ ինքնաթիռի ղեկին հայտնվել է մի հարբած կապիկ, որը մի քանի անգամ նմանատիպ ինքնաթիռ արդեն վթարի է ենթարկել, բայց ի հեճուկս բանականության, ինքը ողջ է մնացել քիչ է, մի բան էլ նորից հայտնվել է արդեն նոր ինքնաթիռի ղեկին, դռները ներսից կողպել է, մի ձեռքում նռնակ է, մյուսում՝ iphone: Ու ոչ էս 3 մլն. մարդիկ են հասկանում, թե ուր է հարբած կապիկը նավարկում ինքնաթիռը, ոչ թռիչքին հետևողները: Մի բանում սակայն բոլորը վստահ են՝ ինքնաթիռը չի կարող աղետի չենթարկվել:

Ու վերջապես, երևակայեք, որ այս հարբած կապիկն այդ ընթացքում նաև սովորել է օրը մի քանի անգամ օդաչուական խցիկից iphone-ով տեսանյութեր հրապարակել ու ուղիղ միացումներ անել:

Հիմա հարց: Նման պարագայում ամսվա կտրվածքով քանի՞ հարյուր միլիոն դիտում կունենան կապիկի տեսանյութերը: Մի կողմ դրած այն, որ տարատեսակ ինտերնետային հարթակներն իրենց հերթին հետաքրքրված են այդ կապիկի ու առգրավված ինքնաթիռի պատմության հանրահռչակման հարցում:
Միլիոնավոր դիտումներ ունենալու ալեգորիկ, բայցև միակ ողջամիտ բացատրությունը»: