ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ էր հրապարակել, որում տեղեկացրել էր, որ գրում է իր ամանորյա ուղերձը․ «Ամանորյա ուղերձն եմ գրում, որով ձեզ կդիմեմ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին»,- ասել էր նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դիտելո՞ւ եք Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի դիտելու, որոշ քաղաքացիներ էլ նշեցին, եթե ժամանակ ունեցան կդիտեն։
Անցորդներից մեկը նշեց, որ անպայման դիտելու է, քանի որ իր երկրի վարչապետն է:
«Անպայման, իմ երկրի վարչապետն է»,- ասաց նա։
Մի կին էլ նշեց, որ վարչապետն արժանի չէ դրան։
«Չեմ դիտելու, ինքն արժանի չի դրան»,- պատասխանեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ չի պատրաստվում դիտել։
«Չեմ ուզում, չեմ տեսել, չեմ էլ ուզում տեսնեմ»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ոչ մեկի ուղերձը չի դիտում։
«Չեմ դիտելու։ Ընդհանրապես ոչ մեկինը չեմ դիտում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանինը»,- պատասխանեց նա։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի ուզում լսել նույն կրկնվող խոսքերը։ «Չեմ ուզում լսեմ իրենց կրկնվող բաները։ Ես իրեն ընդհանրապես չեմ ուզում լսեմ»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ վատ է զգում, երբ լսում է վարչապետի անունը։ «Էն ով ա, ոիր ուղերձը լսեմ։ Երկիրը ծախեց, պրծավ կամ նա մարդ ա, որ իր ուղերձն էլ լսեմ։ Թող գնա Ալիևի մոտ»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։