Հանրային հեռուստաընկերությունը արդեն 2-րդ տարին չի հեռարձակի Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը։
Հ1-ը ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջարկել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը ավանդույթ դարձած 23։40-ի փոխարեն հեռարձակվի 21։55-ին, ինչը Մայր Աթոռից մերժել են։
Oragir.News-ը մի քանի հեռուստաընկերություններից հետաքրքրվեց՝ հեռարձակելո՞ւ են ՀՀ վարչապետի և Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձները, եթե այո, ապա ժամը քանիսի՞ն։
Շողակաթ հեռուստաընկերությունից պատասխանեցին, որ ավանդույթի համաձայն՝ կլինի կաթողիկոսի ուղերձը, որին կհաջորդի վարչապետինը և 00։00-ին զանգերը կղողանջեն։
Հայկական երկրորդ հեռուստաալիքից հայտնեցին, որ ժամային գրաֆիկը դեռ պարզ չէ։
«Դեռ չեն ուղարկել, պետք է հաշվարկ անենք, նոր ասենք»,- հայտնեցին Հ2-ից, ապա հավեեցին, որ և՛ կաթողիկոսի, և՛ վարչապետի ուղերձներնէլ հեռարձակելու են։
Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններից խոստացան ճշտել և ավելի ուշ պատասխանել, 5-րդ ալիքից արձագանք չեղավ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին
Oragir.News-ին Հանրային հեռուստաընկերությունից
հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ 2025 թվականի ամանորյա ուղերձները բանավոր համաձայնեցվել են։ Ստացվում է՝ Հ1-ը խաբել է։
Նշենք նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո որոշ հեռուստաընկերություններ չէին հեռարձակել Փաշինյանի ուղերձը: