Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկա էի «Հանուն ազատության» իրավական հասարարական կազմակերպության կազմակերպած տարեմուտի տոնական համերգին։
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնել էր, որ վարակվել է քովիդով, հարց է առաջանում, թե ինչու Աննա Հակոբյանն ամուսնու հետ անմիջական շփումից հետո փոխարենը մեկուսանա, չի սահմանափակում իր շփումներն այլ մարդկանց հետ։
Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու Աննա Հակոբյանը չի սահմանափակում իր շփումները, քանի որ կարող է ինքն էլ վարակված լինել քովիդով»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ Աննա Հակոբյանն անում է այն, ինչ ցանկանում է, քանի որ պատասխանատվություն չեն կրում ոչնչի համար։
«Մանիպուլյացիա են անում, խաբում են ամեն ինչը։ Իրանք ընտանիքով վի*վածքներ են»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Անցորդներից մեկն էլ նշեց, որ իրեն չի հետաքրքրում Աննա Հակոբյանը։
«Իմ դարդը ո՛չ Աննա Հակոբյանն է, ո՛չ էլ իրանց վարակը, որ մի օր կա, մի օր չկա»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ դա իրեն չի վերաբերվում։
«Դրանց անունը չեմ ուզում լսեմ»,- նշեց նա։
«Ինչ իմանամ, կարող ա հազար ձևի վարակ էլ ունի, չեմ կարա ասեմ»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։
Մի կին էլ ասաց, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը կործանեցին երկիրը։
«Աննա Հակոբյանի վրա ով ա կարողանում որ։ Ամբողջ երկիրը կործանեցին։ Իրանք ինչին են պատասխանատու՝ ոչնչին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։