Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվ կերպով սկսել է արձագանքել ֆեյսբուքյան իր էջում օգտատերերի կողմից բարձրացվող հարցադրումներին և մեղադրանքներին։ Օգտատերերից մեկն էլ այսօր դիմել է Փաշինյանին՝ պարզելու՝ արդյո՞ք կոռուպցիա չի տեսնում «Աջարաբեթ»-ում։ Որպես վառ օրինակ՝ օգտատերը մատնանշել է կայքի ակցիաներից մեկը, որում գոյություն ունի 10 սիմվոլ, որը հավաքելու դեպքում խոշոր շահում են ստանում՝ ավտոմեքենա, գումար և այլն, 9 սիմվոլը արագ և հեշտությամբ հավաքում են, իսկ երբ հասնում են 10-րդին, ստիպում են անընդհատ լիցքավորել ու կախվածության մեջ մնալ։
Հիշեցնենք՝
Oragir.News-ն ավելի վաղ գրել էր, որ Հայաստանում շահումով խաղերի և վիճակախաղերի շուկան պետության կողմից պատշաճ չի վերահսկվում, ինչը մի շարք տնտեսվարողների թույլ է տալիս անբարեխիղճ մրցակցություն ծավալել, խաբել քաղաքացիներին ու դրա հաշվին գերշահույթ ստանալ։ Oragir.News-ն իր ընթերցողներից հերթական
ահազանգն է ստացել, որ «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությունը շարունակաբար խաբում է իրեն ու իր ընկերներին և պատասխանատվության չի ենթարկվում դրա համար