Արտակարգ դեպք՝ Հյուսիսային պողոտայում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 3 մարտական հաշվարկ

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 17:20 25-12-2024
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտա 10/1 հասցեում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել հրշեջների 3 մարտական հաշվարկ, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Գազպրոմի վթարավերականգնողականի աշխատակիցները։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ բարձրահարկ շենքի առաջին հարկում գործող սրճարանում գազի արտահոսք է եղել, ինչի հետևանքով էլ ծխատարում հրդեհ է բռնկվել։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված