Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ
copy image url

Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Ներքին 3 ամիս առաջ - 20:48 24-12-2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Իսլանդիայի նախկին արտգործնախարար Թորդիս Կոլբրունին երկկողմ կապերը խթանելու և նախորդ տարիներին երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը Իսլանդիայի նախկին արտգործնախարարին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ջերմորեն շնորհավորել է Իսլանդիայի նորանշանակ արտգործնախարար Թորգերդուր Կատրինին։

«Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդմանը ինչպես երկկողմ, այնպես էլ այլ ձևաչափերով, ներառյալ NB8-ը»,- գրել է Արարատ Միրզոյանը սոցցանցի X հարթակում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի