Այն, որ սպորտը ձախողել եք, ֆուտբոլը և բասկետբոլը, աշխարհի բացարձակ երկու առաջատար սպորտաձևերում աշխարհի հետամնացներից է Հայաստանը, դա լրիվ ձեր ուսերի վրա է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:
«Մեկ տարի է ասում եմ՝ ձմեռը երեխաները չեն կարող դրսում խաղալ: Եթե երեխաները 5-6 տարեկանում սպորտով չզբաղվեն, չենք զարգանա։ Պարոն Ավինյանն ասում է՝ բակ ենք սարքում, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Բակերը լավ եք անում, որ սարքում եք, բայց մարզասրահնները այլ բան են: Այսօր պարզվեց, որ մարզասրահներով փող եք աշխատում, 30,000 դրամ 1,5 ժամի համար»,- ասաց նա:
Նշենք, որ Զարոկյանի ելույթի ժամանակ իրավիճակը դահլիճում լարվեց։
Մանրամասները՝ տեսանյութում