Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին
copy image url

Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին

Ներքին 3 ամիս առաջ - 14:15 24-12-2024
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի «սուտ մատնությունից և թիրախավորումներից պաշտպանվելու համար» դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

«Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի, և ես գործադրելու եմ բոլոր ջանքերը, որ Տարոն Չախոյանը պատասխան տա իր արարքների համար»,-գրել է նա։