Գառնի գյուղի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն․ կա 2 զոհ, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com
copy image url

Գառնի գյուղի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն․ կա 2 զոհ, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 14:47 24-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին բախվել են «Honda Fit» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գառնիի բաժի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: