Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Սպիտակի վարչական տարածքում, բախվել են «Honda Fit» և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: