Արագածոտնից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում. shamshyan.com
copy image url

Արագածոտնից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 19:04 05-03-2025
Երեկ՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություն է ստացվել, որ ժամը 07։20-ի սահմաններում հարազատների կողմից հիվանդանոց է ընդունվել նորածնի դի։

Բժիշկներին երեխայի մայրը հայտնել է, որ ինքը ծննդաբերել է ճանապարհին և պտուղը ծնվել է մահացած:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում, ծննդկանը 35 շաբաթական հղիությամբ մարզի գյուղերից մեկից՝ իրենց տնից սեփական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ծննդաբերել է արական սեռի երեխա՝ մահացած վիճակում:

Դեպքի փաստով ոստիկանություն տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: