Արդեն 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները աշխատում են բավականին լարված, ուժեղ բքի ու սառնամանիքի պայմաններում հիմնականում, Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ հատվածում, ու տեղում աշխատում են նաև ճանապարհն սպասարկող ընկերության աշխատակիցները (ճանշինականները), սակայն ուժեղ բուքն ու քամին իրեն «սև գործն» են անում, անգամ մեկ րոպե չես կարողանում կանգնել դրսում, իսկ պարեկները, անտեսելով բուքն ու սառնամանիքը, դրսում են իրենց ծառայությունը կատարում և դրա արդյունքում մինչև այժմ ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն պայմաններում են աշխատում նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի և Արագածի փրկարարները, ովքեր ձնաբքերի միջից արդեն դուրս են բերել 30-ից ավելի տրանսպորտային միջոցներ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում