«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան հրապարակումը․ «Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար, քանի որ կտրուկ մեծացրել է Թուրքիայի տարածաշրջանային դերն ու կշիռը:
Ասադի վարչակարգը տապալելուց հետո Թուրքիայի հաջորդ խնդիրը Սիրիայի քրդական շրջանների գրավումն է, այնտեղ գործող քրդական զինված խմբավորումների ոչնչացումը և բնակչության տեղահանումը:
Թուրքիան հիմա այնքան է լկտիացել, որ նույնիսկ ԱՄՆ և եվրոպացիների հորդորներն է մերժում ու հայտարարում, որ բաց չի թողնի «ահաբեկչության» դեմ վերջնական հաղթանակ տոնելու հնարավորություն` իրականում պատրաստվելով քրդերի նոր ցեղասպանության»։