Արարատի մարզում վարորդը վրաերթից հետո հետիոտնին թողել է անօգնական վիճակում ու փախել. հետիոտնը մահացել է. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում վարորդը վրաերթից հետո հետիոտնին թողել է անօգնական վիճակում ու փախել. հետիոտնը մահացել է. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 21:20 21-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու,
վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը ճշտելու, վարորդի ինքնությունը պարզելու, նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: