Երևանում «Mazda 6»-ը հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com
copy image url

Երևանում «Mazda 6»-ը հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:29 21-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար պարեկները դեպքի վայր կանչեցին շտապօգնություն և բժիշկները նրան նախ տեղում օգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: