Միլիոնատեր դուստրն ու չունևոր որդին․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:15 20-12-2024
Չնայած 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խոստանում էր տնտեսական հեղափոխություն իրականացնել և բարելավել իրեն իշխանության բերած հպարտ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը, այնուամենայնիվ իշխանափոխության պտուղները բաժին հասան բացառապես Փաշինյանի թիմակիցներին ու ընտանիքի անդամներին։

Oragir.News-ը ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության անդամների և վերջիններիս ընտանիքի անդամների հայտարարագրերը և մի շարք ուշագրավ իրողություններ արձանագրել։

Այսպիսով՝ սկսենք Նիկոլ Փաշինյանից և նրա ընտանիքի անդամներից․

Նախորդ տարիների օրինակով կառավարության ղեկավարը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ 2023-ին Փաշինյանն ունեցել է ավելի քան 22 մլն 700 հազար դրամ եկամուտ, որից 16.7 միլիոնն իր տարեկան աշխատավարձն է, 121․400 դրամը՝ իր հեղինակային «Երկրի հակառակ կողմը» գրքի վաճառքից գոյացած հասույթը, իսկ մնացած 1.7 մլն դրամը և 9955 եվրոն՝ Հայէկոնոմբանկից ստացած փոխառությունը։

2023 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանն իր բանկային հաշիվներին ունեցել է 831․325 դրամ և 1․27 դոլար։ Նույն ժամանակահատվածում Փաշինյանի կանխիկ միջոցները կազմել են 950․000 դրամ և 800 դոլար։

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ի տարբերություն ամուսնու՝ հայտարարագրել է 2 անշարժ գույք։ Բնակարաններից մեկը Փաշինյանների երրորդ մասի հայտնի բնակարանն է, որը մամուլում առկա տեղեկությունների համաձայն վերջիններս այս տարի վաճառել են, իսկ մյուսը վարչապետի տիկինը ժառանգություն է ստացել 2006 թվականին։ Առաջին բնակարանն Աննա Հակոբյանի միանձնյա սեփականությունն է, իսկ երկրորդում վերջինիս մասնաբաժինը կազմում է 4/9։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ 2008 թվականի արտադրության NISSAN, 2006 թվականի արտադրության RENO և 2004 թվականի արտադրության VAZ։ Երեք ավտոմեքենաներն էլ տարեվերջին պահպանվել են։

Վարչապետի տիկնոջ տարեկան եկամուտը կազմել է է 3․250․000 դրամ, որը Հայկական ժամանակի խմբագրությունից (ԴԱՐԵՍԿԻԶԲ ՍՊԸ) ստացած աշխատավարձն է։

Վերջինս կանխիկ միջոցներ չի հայտարարագրել, դրամական միջոցներ չեն եղել նաև նրա բանկային հաշիվներին։

Հայաստանի վարչապետին իր եկամուտներով գրեթե չի զիջում վերջինիս ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։ 2023 թվականին նրա տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 11.4 միլիոն դրամ, որից մոտ 11 միլիոնը` աշխատավարձ, իսկ մնացած կես միլիոն դրամը Փաշինյանի դուստրը ստացել է որպես փոխառություն։

Ի տարբերություն իր մոր՝ Աննա Հակոբյանի, Մարիամ Փաշինյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ չեն եղել, դրանցում եղել է 781,583 դրամ, սակայն տարեվերջին դրանք դատարկվել են՝ հասնելով 0․07 դրամի։

Փաշինյանների ընտանիքի ամենաղքատ անդամը նրանց որդին է․ Աշոտ Փաշինյանը հաշվետու տարվա համար ոչինչ չի հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ