Ավելի քան 15 հազար միլիոնատեր այս տարի կարող է լքել Ռուսաստանը
copy image url

Ավելի քան 15 հազար միլիոնատեր այս տարի կարող է լքել Ռուսաստանը

Արտաքին 2 տարի առաջ - 09:59 14-06-2022
Ավելի քան տասնհինգ հազար քաղաքացի, որոնց կարողությունը գերազանցում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարը, այս տարի կարող է լքել Ռուսաստանը։ Նման գնահատական է տվել Henley & Partners վերլուծական գործակալությունը՝ համաշխարհային տնտեսական միգրացիայի ուսումնասիրության վերաբերյալ զեկույցում։

«Ռուսաստանը կորցնում է միլիոնատերերին,- հայտարարել է վերլուծաբան Էնդրյու Ամոյլսը:- Վերջին տասնամյակում Ռուսաստանից արտագաղթող ունևոր մարդկանց թիվը տարեցտարի ավելի է մեծանում։ Սա վաղաժամ նախազգուշացում է երկրի առջև ծառացած խնդիրների մասին։ Մեծ երկրների փլուզմանը միշտ նախորդել է հարուստների արտագաղթի արագացումը, որոնք շատ հաճախ առաջինն են լքում երկիրը, քանի որ դրա համար միջոցներ ունեն»։

Վերլուծաբանները նաև նշում են, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան շատ ավելի անբարենպաստ են դարձել ռուսաստանցիների արտագաղթի համար, որոնց հարստությունը այդ երկրներում կարող է իրավական և էթիկական հարցեր առաջացնել: Ըստ կանխատեսումների, հարուստների արտագաղթի համար ամենագրավիչ երկիրը լինելու է Արաբական Միացյալ Էմիրությունները։

Միգրացիայի այլ ուղղություններ կարող են դառնալ Ավստրալիան, Սինգապուրը, Իսրայելը, ինչպես նաև Մալթան, Մոնակոն և Մավրիկիոսը։