Աշնակ գյուղի խաչմերուկում բախվել են BMW-ն ու Mercedes-ը․ BMW-ն այրվել է․ տուժածներ չկան

Ներքին 3 ամիս առաջ - 14:36 20-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Երևան - Գյումրի մայրուղու 60-61-րդ կմ-ին, Աշնակ գյուղի խաչմերուկում բախվել են BMW և վրացական համարներով Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում մեքենան ամբողջությամբ այրվել է։

Դեպքի վայր են ժամանել պարեկները, հրշեջները և շտապօգնության բժիշկները։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Բախման հետևանքով տուժածներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված