Եթե ինձ կանչեին բանավեճի, ավելի լավ կլիներ, ես ավելի շատ փաստարկներ ունեմ․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 11:19 20-12-2024
Դեկտեմբերի 18-ի երեկոյան նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը և այժմյան քաղաքապետ Տիգրան Ավինյանը բանավեճ ունեցան։

Բանավեճի շրջանակներում նրանք, մասնավորապես՝ զրուցել են տրանսպորտի նոր սակագների մասին։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվել, արդյոք դիտե՞լ են բանավեճը, թե՞ ոչ։

Հարցվածներից գրեթե ոչ ոք չէր դիտել եթերը։

«Այո, նայել եմ։ Ժողովուրդն է հաղթել, քանի որ ժողովուրդը ո՛չ մեկին է վստահում, ո՛չ էլ մյուսին։ Մի նորություն չեղավ, էժանագին շոու էր։ Եթե երկուսի փոխարեն ինձ կանչեին բանավեճի, ավելի լավ կլիներ, որովհետև ես ավելի շատ փաստարկներ ունեմ երկուսի դեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Չեմ նայել։ Ամեն օր էլ բանվիճում են էլի»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մի քաղաքացի էլ ասաց, որ Մարությանի կողմից է, քանի որ պայքարում է տրանսպորտի նոր սակագնի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում