Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը բաց է
copy image url

Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը բաց է

Ներքին 4 ամիս առաջ - 09:40 20-12-2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Այս մասին հայտնու է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամենից շատ դիտված