Ամեն ինչի սկիզբը դժվար է, հետո դառնում ես դրա վարպետը. Սարիկ Մինասյանը հանդիպել է գյումրեցի մարզիկների հետ

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:19 19-12-2024
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ 2024 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և նրանց մարզիչներին է ընդունել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհավորել է մարզիկներին, իր խոսքում ընդգծել, որ գյումրեցի մարզիկների հաղթանակը պարտավորեցնող է ու կարևոր։

Հիշեցնենք, որ տարբեր տարիքային խմբերում և տարբեր մարզաձևերից գյումրեցի մարզիկներն այս տարի 75 մեդալ են բերել Գյումրի։

Սարիկ Մինասյանը շեշտել է, որ ամեն ինչի սկիզբը դժվար է, հետո դառնում ես դրա վարպետը։

Մանրամասները՝ տեսանյութում։