Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ նորմայից բարձր․ առաջարկվում է դիմակ կրել
copy image url

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ նորմայից բարձր․ առաջարկվում է դիմակ կրել

Ներքին 4 ամիս առաջ - 18:30 19-12-2024
Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ, ինչը չափազանց վտանգավոր է։

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 55 է, որը կրկին բարձր է նորմայից։



Թբիլիսում ժամը 18։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 27 է, որը գնահատվում է լավ։



Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը ժամը 18։00-ի դրությամբ 53 է։



Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին օրերին սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները:

Ամենից շատ դիտված