Աննա Հակոբյանն ինչ գիտի, որ դասախոսություն էլ կարդա. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:30 18-12-2024
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ՝ դեկտեմբերի 17-ին, այցելել էր Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ քննարկում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, իր հայտարարած «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում նախօրեին այցելել էր Երևանի պետական համալասարան, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և մի քանի ուսանողի հետ։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվեց, թե նորմալ է, որ Աննա Հակոբյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ դասախոսների համար։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեցին։ Քաղաքացիներից ոմանք էլ նշեցին, որ չեն կարող պատասխանել, քանի որ չգիտեն, թե ինչ դասախոսություն է կարդացել վարչապետի կինը։

«Նա ինչ գիտի, որ մի հատ էլ դասախոսություն կարդա»,- վրդովված ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ չի կարող հատակ ասել, քանի որ չգիտի վարչապետի կնոջ կրթվածության աստիճանը։

«Չգիտեմ, թե Աննա Հակոբյանը գիտելիքների ինչ մակարդակ ունի»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված