Ֆուտզալի ազգային թիմը խուսափեց պարտությունից Ղազախստանի դեմ խաղում
copy image url

Ֆուտզալի ազգային թիմը խուսափեց պարտությունից Ղազախստանի դեմ խաղում

Սպորտ 4 ամիս առաջ - 20:47 18-12-2024
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակներում արտագնա խաղում մրցեց Ղազախստանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալմաթի քաղաքում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ֆուտզալի ազգային թիմն առաջինը բացեց հանդիպման հաշիվը, սակայն չպահպանեց հաղթական հաշիվը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 հաշվով:

Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմում գոլերը խփեցին Ռաֆիկ Մելիքյանը, Միհրան Դերմեջյանը (դուբլ), Արսեն Պետրոսով:

Ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն 2025 թվականի փետրվարի 1-ին` մրցելով Ալբանիայի դեմ: Այդ խաղը կկայանա Երևանում:

Ամենից շատ դիտված