ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 15 Տ. ԲԱՐՁՐ ԽՄԲԻ ՀԱՂԹՈՂ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍԱ ԹԻՄԸ
copy image url

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 15 Տ. ԲԱՐՁՐ ԽՄԲԻ ՀԱՂԹՈՂ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍԱ ԹԻՄԸ

Սպորտ 4 տարի առաջ - 11:45 12-02-2021

Գյումրին ներկայացնող «Հայասա» թիմը, եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասնելով Ալաշկերտ-աղջիկներ-1 թիմի նկատմամբ, դարձել է կանանց ֆուտզալի բաց առաջնության 15 տ. բարձր խմբի հաղթող:

Հաղթող թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել թիմի ավագ, կանանց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Աննա Դալլաքյանը, ևս մեկ գոլ հեղինակել է Սաթենիկ Հովհաննիսյանը:

Առաջնության երրորդ տեղը զբաղեցրել է Գյումրին:

Մարտունի թիմի ֆուտբոլիստուհի Արմենուհի Դավթյանը՝ խփած 22 գոլով դարձել է մրցաշարի ռմբարկու։

Եզրափակիչ հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: