Փաստաբանը կասկածվում է հանցավոր խմբի հետ համագործակցելու մեջ. նա ձերբակալվել է. shamshyan.com
copy image url

Փաստաբանը կասկածվում է հանցավոր խմբի հետ համագործակցելու մեջ. նա ձերբակալվել է. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 14:21 18-12-2024
Կեղծ լիազորագրերի հիման վրա ՀՀ տարածքում քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի վաճառքի դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթում քննվող գործի շրջանակներում քննիչը միջնորդություն է ներկայացրել քրեական գործերով դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի նկատմամբ:

Դատավորը մասամբ բավարել էլ քննիչի միջնորդությունը և Ա. Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք:

Ա. Ղազարյանը օրերս էր ձերբակալվել և նա փաստաբանների պալատի փաստաբան է:

Իսկ քրեական վարույթի շրջանակում, ըստ ձեռքբերված օպերատիվ և քննչական հավաստի տեղեկությունների՝ գործել է հանցավոր խումբ, որոնց թիրախը եղել են հիմնականում չբնակեցված տները և հողատարածքները, հանցավոր խմբի անդամները Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի նոտարական գրասենյակների անվամբ կեղծ լիազորագրերով Հայաստանում յուրացրել և վաճառել են 10-ից ավելի անշարժ գույք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի