Ոչ միայն այդ երկու նախարարներին, այլև բոլորին հանել․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:54 17-12-2024
ՔՊ թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական ինքնաքննադատության նիստն էր արել։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ՔՊ-ականները մի լավ քննադատել են Անահիտ Ավանեսյանին ու Հակոբ Սիմիդյանին։ Մասնավորապես, Անահիտ Ավանեսյանին մեղադրել են առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի ու խայտառակ վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար։

ՔՊ-ականները կասկածահարույց են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, ու նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։

Հակոբ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության համար, ինչպես նաև բնապահպանական խայտառակ իրավիճակի և անթույլատրելի չափով ծառերի հատման համար։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ ըստ նրանց ովքե՞ր են այդ երկու նախարարները։

Հետաքրքիր է, որ հարցվածներից ոմանք Հովիկ Աղազարյանի անունը տվեցին։

«Բոլորն էլ կոռուպցիայի մեջ են»,-ասաց անցորդներից մեկը։

«Չեմ հավատում, որ նման բան եղած լինի։ Հիմա ամեն ինչ խստացրած է»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ անցորդի համոզմամբ էլ՝ երկու նախարարներին էլ պետք է վարկաբեկել։

«Անահիտ Ավանեսյանը առողջապահության նախարար չի կարող լինել։ Կարելի է ավելի խելացի մարդու դնել։ Շրջակա միջավայրի նախարարին չեմ կարող ոչինչ ասել։ Հարկավոր է բոլորին հանել, ոչ միայն այդ երկուսին»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված