Երբ ես գալիս էի դատարան, կամուրջներին տեսա ոստիկաններ, տարբեր շենքերին կանգնած սնայպերներ: Մտածեցի, թե ինչ-որ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում Երևանում։ Այս մասին այսօր՝ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Բայց տաքսու վարորդն ինձ ասաց, որ իրենց ասել են՝ անցեք էն կողմ, վարչապետը գնում է ինչ-որ բժշկական կլինիկա՝ ստուգման: Ամբողջ այդ տարածքը գազելներով ոստիկաններ էին: Ժողովրդից չվախեցող Նիկոլ Փաշինյանը գնում էր ինչ-որ մի օրգանը ստուգելու»,- նշեց Զոհրաբյանը։